Բրետանի ոչխարները կապահովեն Էյֆելյան աշտարակի ու Փարիզի Աստվածամոր տաճարի կանաչ տարածքների խնամված տեսքը:
Նոր «աշխատակիցները» արածելու են խոտը: Աշխատանքն ավարտելուց հետո ոչխարները կվերադառնան ֆերմաներ, գրում է russian.rt.com-ը:
Փորձագետները կարծում են, որ էկոլոգիական փորձը կօգնի խնամել քաղաքային սիզամարգերը առանց քիմիկատների ու խոտհնձիչների: 4 սև ոչխար արդեն գտնվում են Փարիզի այգիներից մեկում:
«Սիզախոտերը հարկավոր է հնձել տարեկան 24 անգամ: Երբ դրա համար օգտագործվում են կենդանիներ, ապա նրանց կղանքը կգրավի միջատներին, դրանք էլ իրենց հերթին՝ թռչուններին: Ստացվում է բիոլոգիական կենսաբազմազանություն»,- բացատրել է Alain Divo ընկերության նախագահ Էկոս Տերրան, որը ծրագրում է Փարիզում կյանքի կոչել էկոլոգիական արոտավայրերի նախագիծը:
Նա բացատրել է, որ Փարիզում էկոլոգիական արոտավայրերը գոյություն ունեն արդեն 10 տարի, սակայն «դրանք իսկապես սկսել են զարգանալ վերջին 3 տարում»:
Ենթադրվում է, որ եթե ոչխարները «աշխատեն» որակյալ, ապա հոկտեմբերից նախագիծը կընդլայնվի, ու Փարիզի փողոցներում ավելի շատ ոչխարներ կհայտնվեն:










































