Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Հայաստանը կփակի՞ ռուս-թուրքական «ծախած խաղերի» պատմության հաշիվը

Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին լարվել են ռուս-թուրքական հարաբերությունները և հնչում են փոխադարձ սպառնալիքներ: Ավելի շուտ, սպառնում է միայն Թուրքիան, իսկ Ռուսաստանը ձգտում է առավել զուսպ լինել: Օրինակ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ի պատասխան Թուրքիայի նախագահի սպառնալիքների և կոշտ հայտարարությունների ընդամենը ասում է, որ Պուտինը տեղյակ է այդ հայտարարություններից:

Ռուս-թուրքական հարաբերության այս լարումը, բնականաբար, առաջնային նշանակության հարցերից է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան ըստ էության հարաբերվում են նաև Հայաստանի «վրա»: Խոշոր հաշվով, հայ-թուրքական սահմանն ըստ էության հանդիսանում է ռուս-թուրքական սահման, և Հայաստանի հետ սահմանն է հենց այս երկրների ամենասերտ աշխարհագրական շփման հատվածը: Սահմանի այս կողմում ռուսական ռազմակայանն է և ռուս սահմանապահները: Բնականաբար, ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար չափազանց զգայուն թեմա է ոչ միայն քաղաքական, այլ նաև հենց ռազմական առումով: Սակայն, այդ լարվածության վերաճումը ռազմական կոնֆլիկտի ըստ ամենայնի շատ քիչ հավանական է: Համենայնդեպս, դա կնշանակի Ռուսաստանի ուղիղ բախում ՆԱՏՕ-ի հետ, իսկ Ռուսաստանը դրանից երևի թե զերծ կմնա: Բայց, եթե հանկարծ Մոսկվան գնաց նմանօրինակ ավանտյուրայի, ապա դա Հայաստանի համար կլինի երևի թե իսկական աղետ, քանի որ Հայաստանը կհայտնվի ուղիղ թիրախում: Եվ այս տեսանկյունից, մեղմ ասած, անհասկանալի են դառնում այն ոգևորված գնահատականներն ու ուռա-հայրենասիրական մեկնաբանությունները, որ նկատվում են ռուս-թուրքական լարվածության կապակցությամբ:

Բարեբախտաբար, նման զարգացման հավանականությունը շատ քիչ է, սակայն ռիսկային այլ սցենարները բավականին շատ են: Ռուս-թուրքական լարվածության ազդեցությունը Հայաստանի համար կարող է ռիսկային լինել մի շարք այլ ծավալումների ու անգամ նույնիսկ հաշտության դեպքում: Վերջին հաշվով, Հայաստանն է դիտվում այն առարկան, որի վրա մշտապես հաշտության են եկել միմյանց հետ պատերազմած Ռուսաստանն ու Թուրքիան: Օրինակ՝ 20-րդ դարասկզբին էլ այս պետությունների հարաբերությունները լարվել են մինչև անգամ ռուս-թուրքական պատերազմների աստիճան, սակայն վերջին հաշվով ամեն ինչ ավարտվել է հաշտությամբ, ընդ որում՝ անվերապահորեն հայկական կյանքերի, հայկական տարածքների, հայկական սուբյեկտության հաշվին:

Բանն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան լինելով մրցակիցներ տարածաշրջանում ազդեցության, հնարավորինս լայն դիապազոնով թելադրող դերի հարցում, դաշնակիցներ են այս կարևորագույն ռազմավարական տարածաշրջանը այլ խաղացողների չհանձնելու, այլ խաղացողների մուտքը փակելու հարցում: Խոսքը չի վերաբերում միայն Կովկասին: Խոսքը վերաբերում է ողջ Սև ծովին, մինչև Ղրիմ, որտեղ Թուրքիան նույնպես ունի հավակնությունների՝ Ղրիմի թաթարների դեմքով: Դժվար է ասել, թե ինչքանով են Ռուսաստանն ու Թուրքիան կառավարում միմյանց միջև լարվածությունը՝ այն երրորդ երկրների կամ բևեռների գործիք չդարձնելու համար, քանի որ ակնհայտ է, որ Արևմուտքն, օրինակ, կփորձի այդ լարվածությունն օգտագործել իր հերթին երկու կողմի վրա էլ ճնշում գործադրելու համար: Սակայն հստակ է այն, որ թե Մոսկվան, թե Անկարան առայժմ ամեն ինչ անում են ճակատագրական բախումից խուսափելու համար:

Եթե դարասկզբին աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունները մի շարք առումներով զուրկ էին գործիքների հսկայական ծավալից, որոնք կան այժմ, ապա ներկայումս այդ գործիքակազմը Արևմուտքին թույլ կտա ռուս-թուրքական հակադրության ուժգնացումը դարձնել ըստ էության անշրջելի և լիովին կառավարելի: Դարասկզբին տարածության վրա միջամտության հնարավորությունները Արևմուտքի համար սուղ էին, Արևմուտքը մոբիլ չէր, և այդ պատճառով Թուրքիան ու Ռուսաստանն իրենց թույլ էին տալիս գժտվել պատերազմի աստիճան, այդպիսով ըստ էության շատ ավելի բարձրացնել իրենց իսկ հաշտության գինը, առավել ևս, որ, ինչպես վերը նշվեց, այդ գինը վճարելու էին հայերը՝ երկու կողմի համար էլ: Այսօր, սակայն, Արևմուտքը մոբիլ է, և Մոսկվան ու Անկարան չեն գնա գժտվելու այն աստիճանին, որից հետո այլևս կդադարեն կառավարել իրենց քայլերը:

Այս իմաստով, մեղմ ասած, ծիծաղելի կարող են լինել Հայաստանից այն սպասումները, թե Մոսկվայի և Անկարայի հարաբերության լարումը կբերի նրան, որ Ռուսաստանը կոշտ դիրքորոշում կունենա Թուրքիայի հանդեպ, հետևաբար դա կազդի նաև Ադրբեջանի հետ ՌԴ հարաբերությունների վրա, արդյունքում Ռուսաստանը ստիպված կլինի հենվել միայն Հայաստանի վրա, ինչն էլ կամրացնի Հայաստանի դիրքերը թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Զուտ քարոզչական մակարդակում սա, իհարկե, բավական դյուրամարս է, հատկապես Հայաստանի հասարակության մեջ առկա տասնամյակների միֆերի ու ստերեոտիպերի ուժգին նստվածքի պայմաններում: Սակայն քաղաքական և ռազմա-քաղաքական առումով սա, իհարկե, բավական վտանգավոր «սնունդ» է և բացի «աղեստամոքսային տրակտի» խանգարումից՝ Հայաստանին կարծեք թե ոչինչ չի խոստանում:

Խնդիրն այն է, որ անգամ լարվածությունը Ռուսաստանի համար ընդամենը գործիք է՝ Թուրքիայի հետ ինչ-որ համաձայնության գալու գործիք, քանի որ առանց Թուրքիայի Ռուսաստանն ի վիճակի չէ կովկասյան քաղաքականություն իրականացնել, ընդհանրապես իրականացնել ռեգիոնալ քաղաքականություն: Հայաստանն այս գործում խայծից բացի՝ ոչինչ չի կարող լինել: Հետևաբար՝ Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների լարումից պետք է ոչ թե ոգևորվի, որ ահա ռուսները կմոտեցնեն մեզ «պատմական արդարության» մեր իղձերին, այլ պետք է փորձի օգտվել քաղաքականապես և օգտագործելով այդ իրավիճակը՝ ձգտի Թուրքիային բերել մեզ համար նպաստավոր հարաբերության դաշտ:

Այսինքն՝ Հայաստանը պետք է անի ամեն ինչ ռուս-թուրքական լարվածության որևէ կողմում չհայտնվելու համար, այլ հնարավորությունն օգտագործի ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու համար: Հայաստանի համար չի կարող ռուս-թուրքական կամ էլ ընդհանրապես Թուրքիայի հետ որևէ սուբյեկտի, անգամ Արևմուտքի հարաբերության լարումը լինել ոգևորության կամ մտահոգության առարկա: Հայաստանի համար այդօրինակ զարգացումները կարող են դիտվել միմիայն որպես սեփական նպատակների և շահերի սպասարկման հարցում պատեհ հնարավորություն կամ խոչընդոտ:

Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանը՝ որպես պետություն, ունի Թուրքիայի հետ հարաբերության ռազմավարություն իր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ սցենարային այլընտրանքներով ու բազմազանությամբ: Որովհետև եթե դա չկա, ապա Հայաստանին կմնա հերթական անգամ փակել ռուս-թուրքական հարաբերությունների հաշիվը: Եվ կմնա հուսալ, որ այս անգամ այդ հաշիվը չի լինի մեծ ու ողբերգական, ինչպես մեկ դար առաջ:
Ներկայումս պատմությունը մեզ մեծ հնարավորություն է ընձեռել խուսափելու հաշիվ փակողի ողբերգական կարգավիճակից՝ մեզ ընձեռել է պետականություն: Բայց ինչպես երևում է, մենք պատրաստ ենք մեր պետականությունը վերածել ընդամենը Ռուսաստանի «ֆան-ակումբի»՝ չմտածելով, որ ռուս-թուրքական հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան «ծախած խաղերի» մի մեծ պատմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում