Ալյասկայում ամենամյա «Հյուսիսային ծայրամաս» զորավարժությունները այս տարի չեն կայանա: Ինչպես հաղորդել է Ալյասկայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը՝ դա կապված է սեկվեստրի՝ դաշնային բյուջեի ծախսերի ստիպողաբար կրճատման հետ: Այդ պատճառով այս տարի Պենտագոնը պետք է 41 մլրդ դոլարով նվազեցնի իր ծախսերը:
Այս տարի «Հյուսիսային ծայրամաս» զորավարժությունները նախատեսվում էր իրականացնել հունիսի 17-28-ը: Դրանց նպատակն է զինծառայողներին նախապատրաստել իրական ռազմական գործողություններին, այդ թվում նաև՝ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադարձությունների արագ արձագանքմանը:
Ավելի վաղ նույն պատճառով Պենտագոնը չեղյալ է հայտարարել «Կարմիր դրոշ» ամենամյա զորավարժությունները:









































