Դերասան Ուեսլի Սնայպսը դուրս է եկել բանտից և հարկերից խուսափելու համար ազատազրկման ժամկետի մնացած մասը կանցկացնի տնային կալանքի տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Սնայպսը Փենսիլվանիա նահանգի բանտերից մեկում է գտնվել 2010 թվականի դեկտեմբերից: 1999-2001թթ. նա խուսափել է ավելի քան 15 միլիոն դոլար հարկից: Դերասանն իրեն մեղավոր է ճանաչել և մինչ դատավճռի կայացումն առաջարկել է գանձարան վճարել 5 մլն արժեքով երեք կտրոն՝ ներողամտության դիմաց, սակայն դատարանը մերժել է նրա առաջարկը:
Դերասանը տնային կալանքի տակ կգտնվի մինչև հուլիսի 19-ը:








































