Մայիսին Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում կբացվի Haoduo Panda հյուրանոցը, որի 32 համարներից յուրաքանչյուրը հաճախորդին կհիշեցնի, որ Չինաստանը պանդաների հայրենիքն է:
«Սև-սպիտակ մահճակալներ և սեղաններ, պատերի վրա նկարներ, պանդայի թաթերի հետքեր և փափուկ խաղալիքներ. Այս ամենը համարների ներքին հարդարման մի մասը կկազմեն»,- փոխանցում է Travel-ը: Նույնիսկ աշխատակիցները պանդաների հագուստներ կհագնեն, որպեսզի զվարճացնեն հաճախորդներին:
Համարի վարձի մեջ (օրական 48-80 դոլար) կմտնեն նաև «պանդայի գրկախառնությունները». պանդայի հագուստով աշխատակիցները կգրկեն հաճախորդներին հյուրանոց մտնելիս և դուրս գալիս՝ կախված նրանց ցանկությունից:
Հատկանշական է, որ նոր հյուրանոցը գտնվում է Chengdu Panda Reserve արգելոցից 2,5 ժամվա հեռավորության վրա, որտեղ գիտնականներն ուսումնասիրում են հսկա պանդաների ամենախոշոր պոպուլյացիան:







































