Zee News-ի փոխանցմամբ՝ բարիատրիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է ճարպակալման բուժմամբ։ Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, որ ստամոքսի մինչև 25 տոկոսի հեռացման դեպքում աճում է տեստոստերոնի մակարդակը։
Տեստոստերոնի դեֆիցիտը բացասաբար է ազդում ինտիմ կյանքի որակի վրա, ինչպես նաև մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Տվյալ հորմոնի պակասը հանգեցնում է նաև մկանային զանգվածի կորստին։









































