Ճապոնիան սկսել է օդանավակայաններում անձնագրային վերահսկման նոր տեխնոլոգիայի փորձարկումը: Այս տեխնոլոգիայի օգնությամբ դարպասներն առանց մարդու օգնության 15 վայրկյանում լուսանկարում են մարդկանց դեմքերը և համեմատում դրանք անձնագրային լուսանկարի հետ: Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարարությունը:
Փորձագետներն ավելացրել են նաև, որ ներկա պահին այս տեխնոլոգիան կատարելագործվում է, որպեսզի ավելի ճշգրտությամբ ճանաչի մարդկանց դեմքերը, և շուտով այսպիսի դարպասներ կհայտնվեն ամբողջ երկրում:
Ինչպես տեղեկացնում է Японский репортер-ն, այս նորարարությունը պետք է արագացնի անձնագրային ստուգման գործընթացը: Ներկա պահին ստուգվում է՝ արդյո՞ք տեխնոլոգիան կարող է ճանաչել հանգստից հետո Ճապոնիա վերադարձած արևահարված մարդկանց:








































