Լուրեր
Բերել, դատել մարդուն, թե ինչու ես եկեղեցի կառուցում, ես անզոր եմ դրա առաջ. Հրանուշ Հակոբյան
  • 15:04
  • 2015-10-09
  • Դիտումներ՝ *

Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվորեն եկեղեցիներ են բացվում և քաղաքական էլիտան ամեն անգամ մասնակցում է այդ եկեղեցիների բացման արարողությանը: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ինչպես է գնահատում այս երևույթը. հազար ու մի եկեղեցի ե՞նք կառուցում:

«Եկեղեցաշինությունը պետական բյուջեի հաշվին չի կատարվում, պետությունը կարող է միայն վերանորոգել: Եկեղեցիների կառուցումը անհատների խնդիրն է, յուրաքանչյուր անհատ, ընտանիք, խումբ որոշում է իր հոգու պարտքը կատարել՝ կախված իր աստվածավախությունից, աստվածապաշտությունից: Բերել, դատել մարդուն, թե ինչու ես եկեղեցի կառուցում, ես անզոր եմ դրա առաջ: Յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում իր տան բյուջեն ինչպես ծախսել: Իհարկե երկիրն աղքատ շերտ ունի, և սա առաջացնում է որոշակի կարծիքներ, սակայն եկեք հարցին այսպես մոտենանք. առաջին՝ կարողացե՞լ են կառուցել, ուրեմն փառք ու պատիվ իրենց, և երկրորդ՝ այդ եկեղեցին եկեղեցաշինական կանոններով հայկակա՞ն է: Կառուցելուց հետո էլ մենք պետք է եղածով ուրախանանք, հոգեբանորեն չչարանանք, առանց այն էլ լարվածություն կա, դժվարություններ կան:

Եթե ես այդպիսի գումարներ ունենայի, իհարկե եկեղեցի վերականգնելը շատ ավելի կարևոր է: Ժամանակին իմ պապը և հայրն էլ են եկեղեցի կառուցել»:

  • Դիտումներ՝ *