Funke մեդիախմբին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը մտահոգություն է հայտնել Գերմանիայում փախստականների նկատմամբ բռնության աճի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ ակնառու է դարձել այլատյացության հողի վրա ապաստան փնտրողների նկատմամբ հարձակումների կտրուկ աճը։
Մեզիերի տվյալներով՝ ընթացիկ տարում արդեն իսկ գրանցվել է փախստականների համար նախատեսված հանրակացարանների վրա ավելի քան 490 հարձակում, և որ հարձակում գործածների 2/3-ը տեղաբնակներ են, որոնք ցայժմ օրենք չէին խախտել։
Դե Մեզիերը կոչ է արել վճռականորեն դիմակայել այդ մարդկանց, նրանց հասկացնել, որ գործում են անթույլատրելի հանցանքներ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իրականացնելով հրկիզումներ ու մահափորձեր. «Դա ամոթալի է Գերմանիայի համար, և այստեղ ոչինչ չի կարող թաքցվել հասարակությունից»։











































