Այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ընթերցեց Արցախյան ազատամարտի վետերանների հայտարարությունը, որտեղ գրված էր, որ համազգային հաղթանակից 19 տարի անց ուժերը համատեղում են հանուն Հայաստանի և պատրաստակամությունն են հայտնում հանուն մեր երեխաների ապագայի:
Արցախյան ազատամարտի վետերանները կոչ են անում արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին ապրիլի 9-ին լինեն Ազատության հրապարակում՝ նոր միասնության այս կարևոր հանգրվանում: Հայտարարության տակ ստորագրել էին Սամվել Ասլանյանը, Ասլան Գրիգորյանը, Գագիկ Ալեքսանյանը և ուրիշներ:








































