Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Amazon ընկերությունն այսօր օգտատերերին ցույց է տվել Amazon Web Services սերվիսը, որը հանդիսանում է ինտերնետի շրջանցմամբ տվյալների փոխանցման նոր եղանակ։
Amazon-ը դեռևս 2009 թվականից իր այն հաճախորդներին, որոնք օգտվում են ոչ մեծ արագության ինտերնետից, առաջարկում է AWS Import/Export հատուկ սերվիս, որը հնարավորություն է տալիս ընկերությանն ուղարկել իրենց տվյալները, որոնք իրենց հերթին բեռնվում են ամպի մեջ և դառնում պատվիրատուի համար մատչելի։
Այժմ Amazon-ը առաջարկում է զանգվածային արկղի տեսքով նոր սարք՝ Snowball։ 22 կիլոգրամ քաշով այդ սարքը պաշտպանված է արտաքին ներգործությունից և ունակ է դիմագրավել հզոր հարվածների և ընկնելուն։ Այն ունակ է ամբարել 50 տեռաբայթ ընդհանուր ծավալով տեղեկություններ։












































