Սրունքաթաթի ծանր վնասվածքից հետո Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վերսկսել է մարզումները։
7 ամսվա դադարից հետո դա Ռիբերիի առաջին մարզումն է։ Ֆիզպատրաստականության գծով մարզչի անմիջական հսկողությամբ նա 20 րոպե վազքով ուղեկցվող մարզում է անցկացրել։
«Հուսով եմ՝ Ֆրանկը մինչև ամսվա ավարտը կկարողանա ընդհանուր խումբ վերադառնալ»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։










































