Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային ընտրանին անցկացրել է մարզում Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում: Բոլոր հրավիրված ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը:
Ֆուտբոլիստները, Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, կատարել են տարբեր առաջադրանքներ, գնդակով և խաղային տարբեր վարժություններ: Մարզումն ավարտվել է երկկողմանի խաղով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին՝ Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում:՝







































