Անհայտ անձիք քարեր են նետել Ալբանիա ժամանած Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի վրա: Սերբիայի ֆուտբոլային պատվիրակության անդամներից ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնում է Goal.com-ը:
Սերբիայի ընտրանին Ալբանիա է ժամանել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հանդիպում անցկացնելու համար:
Հիշեցնենք՝ թիմերի միջև Բելգրադում կայացած առաջին խաղում երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ: ՈւԵՖԱ-ի հետաքննության արդյունքում Ալբանիայի ընտրանու հաշվին տեխնիկական պարտություն էր գրանցվել, իսկ Սերբիայի հավաքականի ակտիվից հանվել էր երեք միավոր:










































