2015-ի Գլոբա մրցունակության ցուցանիշում Թուրքիան իր դիրքերը զիջել է 6 կետով` 140 երկրների շարքում զբաղեցնելով 51-րդ տեղը: Զեկույցը նախապատրաստել է Համաշխարհային տնտեսական ֆորումը: Հիմնական պատճառը երկրի ինստիտուցիոն կառույցներում վատթարացումն է, և քաղաքական անորոշության աճը, որոնք զսպում են ներդրումները մասնավոր ոլորտի կողմից:
Զեկույցում նշվում է ներկա պահին կառուցողական բարեփոխումների բացակայությունը Թուրքիայի երկարատև մրցունակության աջակցության հետ կապված:
Համաձայն զեկույցի` Թուրքիայի ՀՆԱ-ն 806.1 մլրդ դոլար է կազմում, որը համաշխարհային ՀՆԱ-ի 1.4 տոկոսն է: Բնակչության մեկ շնչի եկամուտը 10482 դոլար է:









































