Marca-ի հետ զրույցում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, որ իր կուռքը մարզաշխարհում եղել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Դանիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Պետր Շմեյխելը:
«Իմ կուռքերը սպորտի աշխարհում եղել են բոլոր այն դարպասապահները, որոնք պաշտպանել են «Ռեալ»-ի մարզական պատիվը: Սակայն ինձ ամենաշատը դուր է եկել Պետր Շմեյխելի խաղը: Նա օրինակելի է եղել ինձ համար»:
Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինվելուց հետո Կասիլյասը չի հայտնվում «Ռեալ»-ի մեկնարկային կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշում է, որ Դիեգո Լոպեսը ներկայումս ավելի լավ մարզավիճակում է:







































