Հարվարդի համալսարանի գիտնականները պատրաստել են լողացող մեղու-ռոբոտ՝ հայտնում է Svopi.ru-ն: Յուրահատուկ միջատին օգնում է ջրում տեղաշարժվել հատուկ բաղադրությամբ թևերի մշակումը:
Ապագայում RoboBee-ը հնարավոր կլինի ներգրավել փրկարարական գործողություններում և հետախուզական նպատակներով:
Մշակողների տեղեկությամբ՝ ջրում և օդում տեղաշարժի ալգորիթմը տարբերվում է միայն թևերի թափահարման թվով:











































