Բրիտանական գրադարանը հայտարարել է երկրի բոլոր կայքերի արխիվացման նախագծի թողարկման մասին՝ հաղորդում է The Verge-ը: Նախագիծը կմեկնարկի ապրիլի 5-ին:
Կարխիվացվեն .uk դոմենային գոտուն առնչվող բոլոր կայքերը: Ներկայում այս դոմենային գոտում գրանցված է 4.8 միլիոն կայք, որոնք պարունակում են շուրջ մեկ միլիարդ վեբ-էջեր: Գրադարանի տնօրեն Լյուսի Բերջեսի խոսքերով՝ արխիվը հասանելի կլինի 2013թ. վերջին:
Ինչպես ասել է Լյուսի Բերջեսը՝ նախագծի նպատակն է «ստեղծել 21-րդ դարի պատկերը»:
Associated Press-ի հաղորդմամբ՝ ապագայում կայքերի մեծ մասը կարխիվացվի ամեն տարի, իսկ ամենահաճախ թարմացվող էջերը՝ թերթը, հայտնի բլոգերը, լրատվական պարբերականները՝ ամեն օր:





































