Ճապոնիան հետաքրքրված է Իրանի Իսլամական Հանրապետությունում ավտոմեքենաների և ավոտպահեստամասերի արտադրությունում իրանցի գործընկերների հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել է ճապոնական JETRO կազմակերպության ղեկավար Հիրոյուկի Իշիգեն՝ փոխանցում է IRIB գործակալությունը։
JETRO-ն կառավարության հետ կապված ճապոնական կազմակերություն է, որն զբաղվում է արտաքին առևտրի զարգացման խթանումով։
Իշիգեն, որի գլխավորած առևտրային պատվիրակությունը գտնվում է Թեհրանում, հավելել է, որ Ճապոնիան պատրաստ է համագործակցել իրանական ընկերությունների հետ նաև սննդի արդյունաբերության ոլորտում և շրջակա միջավայրին առնչվող հարցերում։
Նրա խոսքով՝ նավթային, գազային և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում աշխատող 30 խոշոր ճապոնական ընկերությունների, ինչպես նաև ավտոարտադրողների (Mitsubishi, Suzuki) ներկայացուցիչներ Իրանում են՝ քննարկելու իրանցի գործընկերների հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցերը։
Մինչև Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը Իրանի և Ճապոնիայի միջև առևտրի ծավակը կազմել է 2.5 մլրդ դոլար, սակայն այնուհետև հասել 240 մլն դոլարի։












































