Իտալիայում ձերբակալվել է Վատիկանին պատկանող Հռոմի Սուրբ Մարիամ Աստվածածնի դերմատոլոգիական կլինիկան 7 տարի ղեկավարող քահանան:
«Հարկային տեսչության աշխատակիցները հինգշաբթի օրը ձերբակալել են Ֆրանկո Դեկամինադու քահանային, ով մեղադրվում է 14 միլիոն եվրո յուրացնելու մեջ»,- ասվում է La Republicca-ի տարածած հայտարարության մեջ:
Քահանայից բացի, խարդախություններին երկու գործարարներ են մասնակցել: Նրանք հարկային տեսչությանը կեղծ հաշիվ-ֆակտուրաներ են ներկայացրել:
Իտալական իշխանությունների որոշմամբ, ներկա պահին երեքն էլ տնային կալանքի տակ են գտնվում:







































