Պրոֆեսիոնալ գոլֆի սիրահար Բուբբա Ուոթսոնը Oakley ընկերության հետ համատեղ ստեղծել է աշխարհում գոլֆի առաջին ավտոմեքենան՝ օդային բարձիկով:
Խաղի ժամանակ մասնակիցները փորձում են անցքի մեջ գցել փոքրիկ գնդակը, և խաղացողները երբեմն տեղաշարժվում են ամբողջ խաղահրապարակով` գոլֆի ավտոմեքենաներով:
Նոր ավտոմեքենան պատրաստվել է Neoteric ընկերության կողմից` Oakley-ի պատվերով: Աղբյուրները հաղորդում են, որ այն կարժենա 25.000 դոլար:









































