Lexus-ը ստվարաթղթից աշխատանքային սեդան է ստեղծել։ Արտասովոր ավտոմեքենայի ստեղծումը 3 ամիս է տևել։ IS սեդանի ճիշտ կրկնօրինակը պատրաստվել է իրական մեծության՝ հայտնում է The Daily Mail-ը։
Էլեկտրաշարժիչով մեքենայի ստեղծման համար պահանջվել է 1700 թերթ ստվարաթուղթ։ Այն կտրել են լազերով և սոսնձել հյուսնի սոսնձով։
Նորույթի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 8-ին Բիրմինգհեմի Ազգային ցուցահանդեսային կենտրոնում։















































