Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ուելսում: Բեյլը ևս երկու մրցանակի է արժանացել: Նա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել երկրպագուների, ինչպես նաև ֆուտբոլիստների վարկածներով:
26-ամյա ֆուտբոլիստը, ով Ուելսում լավագույնն է ճանաչվել իր կարիերայում 5-րդ անգամ ժամանել է մրցանակաբաշխությանը «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո:
Բեյլը նպաստել է Ուելսի հավաքականի «Եվրո-2016»-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հավանականության մեծացմանը՝ ընտրական մրցաշարում դառնալով 6 գոլերի հեղինակ:












































