Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ապակե պալատի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են անցկացնել արտահերթ ընտրություններ՝ գրում է Gruziya Online-ը։
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին՝ իրենց բողոքն արտահայտելու «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նկատմամբ իշխանությունների գործողությունների և Քութայիսում հեռուստաընկերության աջակցության ակցիայի երեք մասնակիցների երկամսյա նախնական կալանքի ընտրության առնչությամբ։
Հավաքվածների ձեռքին կան ցուցանակներ՝ «Բիձինա, հեռացի՛ր», «Ազատությո՛ւն ձերբակալվածներին» գրություններով։ Նրանց խոսքով՝ Քութայիսի քաղաքային դատարանը որոշում է կայացրել ձերբակալվածների նկատմամբ Իվանիշվիլիի պատվերով։
Ակցիային ներկա են «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները։ Նրանք «անարդարություն» և «երկակի ստանդարտ» են անվանում այն փաստը, որ ընդդիմադիր պատգամավորի ֆիզիկական բնույթի վիրավորանքը պատժվում է թեթևաբար, իսկ իշխող թիմի ներկայացուցչինը՝ ձերբակալությամբ։
Ակցիան շարունակվում է մինչև հիմա։ Այնտեղ են գտնվում պարեկային ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ։








































