Թայիթիում Air France ավիաընկերության Boeing 777-200 օդանավի ընդհարումը վառ գունավորում ունեցող փոքր թութակների երամի հետ դարձել է չվերթի մեկ օրով հետաձգման պատճառ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ֆրանսիական Պոլինեզիայի մայրաքաղաք և Թայիթիի գլխավոր քաղաք Պապեետեի օդանավակայանում: Ընկերության կոմյունիկեում ասվում է, որ ապրիլի 3-ին Լոս Անջելեսից AF076 չվերթը տուժել է Պապեետեում վայրէջքի ժամանակ թռչունների հետ բախման հետևանքով:
Օդանավի շարժիչի մանրակրկիտ ուսումնասիրման համար Պապեետե-Լոս Անջելես-Փարիզ երթուղով հակառակ չվերթը կիրականացվի այսօր:







































