ՀՅԴ հայ դատի և քաղաքական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս չի արտասանի «ցեղասպանություն» բառը:
«Կասի, թե չի ասի, անկեղծ ասած` չգիտեմ: Սպասենք, կտեսնենք: Բայց տպավորությունս այն է, որ չի ասի: Ու չի ասի պարզապես այն պատճառով, որ չկա այն քաղաքական արտաքին ճնշումը, որպեսզի ասի: Ճիշտ է, հայ համայնքը միշտ պահանջում է, ճնշում է, բայց թուրքական կողմը շաբաթներ առաջ Թուրքիայից պատգամավորներ ու նախարարներ է ուղարկել, որպեսզի համոզեն` «ցեղասպանություն» բառը չշշնջա»,- նշեց Մանոյանը:
Նրա կարծիքով, Օբամայի դիրքորոշման վրա ազդում է նաև հայ-թուրքական արձանագրություններում հայկական կողմի ստորագրությունը մնալու փաստը: Ըստ նրա` այդ դեպքում Օբաման մտածում է` ինչու պիտի շտապի ու խոստումը կատարի: