Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին առայժմ հստակ պայմանավորվածություն չկա: Հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական ուղիներով, հեռանկարում նախատեսվում են շփումներ՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ներկայում Էրդողանի հետ հանդիպման մասին առայժմ որևէ հստակ պայմանավորվածություն չկա, սակայն ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների շրջանակում շփումների գրաֆիկը հեռանկարում նման հանդիպումներ նախատեսում է։ Սակայն որևէ արտակարգ հանդիպում դեռևս ծրագրված չէ»,- հավելել է Պեսկովը։









































