Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատում է ռուսական օդուժի կողմից թուրքական օդային տարածքի խախտման փաստը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամլո քարտուղար Իգոր Միտյակովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Իսկապես, նման միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ առնչությամբ Մոսկվայում թուրքական դեսպանատան ռազմական կցորդին բացատրություններ են տրվել։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Մոսկվան ծանուցել է Անկարային այն մասին, որ ավիամիջադեպը սխալմունք է եղել և չի կրկնվի։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Սիրիայի կողմից Թուրքիայի օդային տարածքը Հաթայ նահանգի շրջանում։











































