Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները հասել են ԱԺ դարբասների մոտ և հենց ճաղերի վրա փակցրել կտորից պատրաստված մեծ պաստառ, վրան գրված՝ «Ոչ»:
Այս հանգամանքը բարկացրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին և վերջինս ակցիայի մասնակիցներին պարզաբանեց, որ դրա համար իրենց կրկին քաղաքապետարանի կողմից պետք է թույլտվություն ունենան, ինչը չունեն:








































