Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Պետությունն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Ամեն տարի մենք ավանդաբար նշում ենք այս տոնը` որպես ուսուցչի չափազանց կարեւոր ու պատվաբեր աշխատանքի արժեւորման եւ նրանց հանդեպ մեր երախտիքի արտահայտության դրսեւորում: Դա այն եզակի մասնագիտություններից է, որ միշտ բարձր է գնահատվել ժողովրդի կողմից, վայելել շրջապատի սերն ու հարգանքը: Դարեր շարունակ ուսուցիչը ոչ միայն կրթում ու դաստիարակում էր մատաղ սերնդին, այլ նաեւ ամենաբարդ իրավիճակներում օգնում է մարդկանց իր իմաստուն խրատներով ու խորհուրդներով: Եվ պատահական չէ, որ հին ժամանակներում ժողովուրդն իր մեծերին ուսուցիչ էր անվանում:

Այսօր էլ ուսուցիչն իր արժանի տեղն է զբաղեցնում մեր հասարակության մեջ: Վստահ եմ` բոլոր աշակերտներն էլ հետագայում մեծ սիրով ու ջերմությամբ են հիշում իրենց ուսուցիչներին, նրանց, ովքեր, հավատարիմ այդ բարձր կոչմանը, ջանասիրաբար իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցում են դպրոցի շեմին ոտք դրած երեխաներին, օգնում նրանց դառնալ հայրենիքին պիտանի մարդիկ:

Պետությունը միշտ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը, առաջնահերթ լուծում տալիս այստեղ առկա խնդիրներին, իրականացնում տարբեր ծրագրեր` դպրոցների կառուցման ու վերակառուցման, արդի պահանջներին համապատասխան պայմանների ստեղծման, կրթության մակարդակի շարունակական բարձրացման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում