Planet Rock անունով օգտատերը Reddit սոցցանցում տեղադրել է եռակի գնապիտակով փքաբլիթի փաթեթի լուսանկարը: Առաջին պիտակի վրա պիտանելիության վերջնաժամկետը եղել է մարտի 31-ը, երկրորդի վրա՝ ապրիլի 1-ը, իսկ երրորդի վրա՝ ապրիլի 2-ը:
«Walmart-ի փքաբլիթների պիտանելիության ժամկետը լրանում է երեկ, այսօր…օ, ներողություն, վաղը»,- լուսանկարի ներքո գրառում է արել գնորդը:
Համաձայն ամերիկյան սուպերմարկետների կանոնների՝ ժամկետանց ապրանքները վաճառվում են էժան գնով: Սակայն Լորենսբուրգի խանութի մենեջերը որոշել է չհետևել այդ կանոնին և նույն գինը տպելէ բոլոր երեք պիտակների վրա՝ 3.98 դոլար:
Դժգոհ գնորդը փորձել է լուսանկարները հրապարակել Walmart-ի ֆեյսբուքյան էջում, սակայն ադմինիստրատորները մի քանի անգամ հեռացրել են վարկաբեկող լուսանկարները:
The New York Post-ի լրագրողները մի քանի անգամ փորձել են մեկնաբանություններ ստանալ Walmart-ի մամլո ծառայությունից, սակայն ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են խոսել Կենտուկիում ստեղծված իրադրության մասին:







































