Սահմանադրական «ոչ»-ի կողմնակիցներն այդպես էլ չեն միավորվում: Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն անտարբեր է հանրահավաքների նկատմամբ:
«Ներկա վիճակը սարսափելի է: Այստեղ ընդհանրապես «ոչ» պետք է ասել: Եթե առիթ ես ման գալիս, համակերպվում ես այս վիճակին: Մի խոսքով, ես անտարբեր եմ, դրա համար չէի գնացել հանրահավաք: Ես համոզված եմ, որ եթե առիթ ես ման գալիս, ուրեմն դու ներկա վիճակն ընդունում ես, պետք է ընդհանրապես «ոչ» ասել կամ մնալ անտարբեր»,- ասաց նա՝ հավելելով, որ «Ոչ»-ի ճակատը միայն սահմանադրական փոփոխությունների դեմ է պայքարում, մինչդեռ ինքը «ոչ» է ասում այսօրվա կոռուպցիային, իշխանություններին, դրա համար էլ չի տարբերակում սահմանադրական փոփոխությունները երկրում առկա մյուս խնդիրներից:
«Չեմ մասնակցելու, ո՞ւր գնամ, գնամ Պարույր Հայրիկյանի կողքը կանգնե՞մ, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքը կանգնեմ»,- ասաց նա:











































