Հարվարդի գիտնականները հայտարարել են, որ սուրճի օգտագործումը նվազեցնում է ինքնասպանության ռիսկը, հայտնում է gogetnews.info-ն: Նրանք պարզել են, որ կոֆեին պարունակող ըմպելիքը արագացնում է գլխուղեղում որոշակի ազդեցություններ առաջացնող նյութերի արտադրությունը (սերոտոնին, նորադրենալին և այլն):
Գիտնականների խումբը հետազոտել է սուրճ օգտագործող 200 հազար տղամարդու և կանանց տվյալները, միաժամանակ հաշվի են առնվել կոֆեինի բոլոր աղբյուրները` սուրճը, շոկոլադը, տորթերը, գազավորված ըմպելիքները: Արդյունքում պարզել են, որ սուրճի օգտագործումը ինքնասպանությունների ռիսկը նվազեցնում է 50 տոկոսով:
Գիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 400 մգ կոֆեին կամ 2-3 բաժակ առույգացնող ըմպելիք:







































