Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Էլյակիմ Մանգալան գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի՝ Սերխիո Ագուերոյի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Նա փոքրամարմին է և ուժեղ ոտքեր ունի: Պաշտպանների համար նրա դեմ խաղալը շատ դժվար է:
Ուրախ եմ, որ ես հանդես եմ գալիս նրա հետ, ոչ թե նրա դեմ: Ագուերոն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Երբ նա լավ մարզավիճակում է լինում, նրան շատ դժվար է կանգնեցնել»,- հայտարարել է Մանգալան:









































