Wednesday, 10 06 2026
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ

Ալիևը Բաքվում պատժում է ամերիկացիներին

Ադրբեջանական գործակալությունները երեկ հայտնում էին, որ անորոշ ժամկետով հետաձգվել են «Տարածաշրջանային պատասխան-2011» խորագրով ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, անդրադառնալով այս թեմային, նշել էր.«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեզ խնդրել է անորոշ ժամկետով հետաձգել «Տարածաշրջանային պատասխան-2011» խորագրով ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Դա աննշան խնդիր է: Ես հուսով եմ, որ այն շուտով կլուծվի: Մեր ռազմական համագործակցությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ հաջող է ընթանում, և մենք գոհ ենք»:

Հիշեցնենք, որ ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պետք է տեղի ունենային մայիսի 15-25-ը: Դրանց հետաձգման կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուն երեկ կոչ է արել «պատմություն չսարքել» և չքաղաքականացնել խնդիրը. «Մոտ ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի, սրանից խնդիր չենք դարձնելու և քաղաքական աստառ չենք տալու, թեև նման փորձերի ականատես ենք դառնում»: Այնուհետև Սաբիրօղլուն հավելել է. «Մենք, համաձայն երկկողմանի ռազմական համագործակցության պայմանագրի, այժմ էլ շարունակում ենք զարգացնել հարաբերությունները այլ ուղղություններով»:

Իսկ երկու օր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի բաժնի պետ Թերի Դևիդսոնը, պարզաբանելով, թե ինչու են անորոշ ժամկետով հետաձգվել ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, ասել էր, որ դրանց հետաձգման հարցով իրենց դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նա նաև անդրադարձել էր Բաքվում ապրիլի 17-ին տեղի ունեցած հանրահավաքին. «Մեր դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ կազմակերպելուն առնչվող ազատությունները: Մենք կարծում ենք, որ դրանք այն արմատական իրավունքներից են, որոնք գոյություն ունեն դեմոկրատական հասարակության մեջ»:

Այսպիսով, ո՞րն է Ադրբեջան-ԱՄՆ փոխհարաբերություններում այս` առաջին հայացքից թեթև լարվածություն հիշեցնող, սակայն իրականում բավական նուրբ իրավիճակի ձևավորման պատճառը… Ապրիլի սկզբին Բաքվում անցկացված բողոքի ակցիաներից հետո, ինչպես հայտնի է, միջազգային հեղինակավոր կառույցները և պաշտոնատար անձինք բավական կոշտ հայտարարություններով հանդես եկան Ադրբեջանի իշխանությունների հասցեին: Ավելին` անցյալ շաբաթ Ադրբեջանի ընդդիմադիր առաջնորդներ Ալի Քերիմլիին և Իսա Գամբարին ընդունել էին Բաքվում հավատարմագրված արևմտյան երկրների դեսպանները: Այս փաստը, ինչպես երևում է, բավական զայրացրել է Ի.Ալիևին, և նա, փաստորեն, կոնկրետ քայլեր իրականացրեց` պատժելով ամերիկացիներին:

Իրավիճակն այնքան լարվեց, որ Բաքվում ԱՄՆ դեսպան Մ.Բրայզան ստիպված եղավ արդարանալ և մի ծավալուն պարզաբանմամբ հանդես եկավ. «Պաշտոնական Վաշինգտոնը շահագրգռված է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ, Ադրբեջանի հետ ԱՄՆ-ին կապում են մի շարք կարևոր պարտավորություններ, Ադրբեջանն ԱՄՆ-ի գործընկերն ու ընկերն է: ԱՄՆ-ը չի միջամտում Ադրբեջանի ներքին գործերին: Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները, կառավարությունը և քաղաքացիական հասարակությունն իրենց ընդհանուր էներգիան ուղղեն ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական բարեփոխումների ամրագրմանը: ԱՄՆ-ը աշխարհի որևէ երկրում հեղափոխության կողմնակից չի հանդիսանում: Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ ընդդիմադիր առաջնորդներ Ալի Քերիմլիի և Իսա Գամբարի հետ հանդիպմանը, ապա անձամբ ես դրան չեմ մասնակցել: Ես կարծում եմ, որ եթե ամերիկյան դեսպանատան որևէ աշխատակից հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ, ապա դրանում որևէ արտասովոր կամ դատապարտելի բան չկա: Դա ժողովրդավարական համակարգի մի մասն է»:

Մ.Բրայզան, ով արդեն Բաքվում մեղադրվում է հայամետության մեջ, երկու օր առաջ մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ հանդիպել է ՆԻՀ-ի Գերագույն խորհրդի նախագահ Վասըֆ Թալիբովի հետ և քննարկել ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: Այստեղ Բրայզան հետաքրքրվել է ՆԻՀ-ի պատմական հուշարձանների, այդ թվում` նաև Ջուղայի հայկական խաչքարերի վիճակով: Լրագրողներին Բրայզան ասել էր. «Մեծապես ցավում եմ, որ ես չկարողացա այցելել Ջուղա և տեսնել այդ հին գերեզմանատունը: Ես իմ ափսոսանքը հայտնեցի Թալիբովին և հույս հայտնեցի, որ իմ հաջորդ այցի ժամանակ ինձ հնարավորություն կընձեռեն այցելել այնտեղ: Այդ հուշարձանները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Մենք կողմնակից ենք բոլոր հուշարձանների պահպանմանը: Թբիլիսիում գտնված ժամանակ ես ակտիվորեն աջակցել եմ հայկական եկեղեցիների պահպանմանը, իսկ Հայաստանում գտնված ժամանակ` Շուշիի ու Ակնի (Աղդամ) մզկիթների պահպանմանը»: Ուշագրավ է, որ Բրայզայի չհաջողված այցը Ջուղա համընկավ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների հերթական սրացման փուլի հետ. երեկ Ազատություն ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը տեղեկացրեց, որ բացի ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հետաձգումից` Ադրբեջանի իշխանությունների կարգադրությամբ իր գործունեությունն է դադարեցրել NDI-ի Բաքվի գրասենյակը, որը Բաքվում գործում է 90-ականների կեսից և հետևում է ընտրական գործընթացներին: Այս կազմակերպության ներկայացուցիչները 2006-ից 3 անգամ դիմել են գրանցվելու համար, սակայն 3 անգամ էլ մերժվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում