Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ռուսաստանի իշխանությունների գործողությունները սխալ է համարել, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը և Սիրիայում ռմբակոծման արշավը անընդունելի են: Ցավոք սրտի, Ռուսաստանը լուրջ սխալ է գործում»,- հայտարարել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը մտադրություն էր հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել ՌԴ-ի գործողությունները Սիրիայում:
«Ես անպայման կհանդիպեմ Պուտինի հետ, որպեսզի նրա հետ քննարկեմ Սիրիայում իրադրությունը և արտահայտեմ իմ մտահոգությունը այդ կապակցությամբ: Եթե մենք ընկեր երկրներ ենք, ես կխնդրեմ նրան վերագնահատել Ռուսաստանի գործողությունները Սիրիայում»,- ասել էր Էրդողանը:










































