«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Սևիլիա»-ից կրած պարտության վերաբերյալ:
«Բախտը մեզ չէր ժպտում, բայց գոլային պահեր ունեինք: Վստահ եմ, որ թիմը կարող է բարելավել խաղի որակը որոշ դրվագներում: Սակայն իրականանությունն այնպիսին է, որ մենք երեք միավոր կորցրեցինք: Գոլային պահերի բացակայությունն անհանգստացնող երևույթ է: Սակայն մեր դեպքում խնդիր է արդյունավետությունը: Մենք չենք կարողանում ավարտին հասցնել գրոհները: Պետք է շտկել այս իրավիճակը:
Մեր թիմում նորեկներ չկան, կարևորագույն դերակատարություն ունեցող որոշ ֆուտբոլիստներ էլ վնասվածքներ են ստացել: Ամեն դեպքում, «Բարսելոնա»-ն խնդիրներ ունի: Պետք չէ արդարացումներ փնտրել»,- Marca-ն մեջբերում է Բուսկետսի խոսքերը:





































