Ապրիլի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 21-ամյա Վաչագան Բ.-ին, որը ս/թ ապրիլի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից՝ ստորադրյալի նկատմամբ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ:
Վաչագան Բ.-ն կալանավորված է:
Կատարվում է քննություն։








































