Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը Football Espana-ի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում երեկ կայացած «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը հաղթեց 3:0 հաշվով, իսկ Իգուաինը խփեց իր թիմի երրորդ գոլը՝ դուրս գալով փոխարինման:
«Դա կարևոր հանդիպում էր մեզ համար, և մենք գիտակցում էինք արդյունավետ խաղի կարևորությունը պատասխան հանդիպումից առաջ: Բարդ խաղ է սպասվում Ստամբուլում:
Այս խաղի արդյունքը մեզ պատասխան խաղից առաջ հանգստություն պահպանելու հնարավորություն է տալիս: «Գալաթասարայ»-ը հզոր հակառակորդ է, սակայն «Ռեալ»-ն առաջին իսկ րոպեներից տիրեց նախաձեռնությանը»:







































