ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Սթեյթսվիլ քաղաքի մերձակայքում գտնվող դպրոցում երաժշտական փառատոնի ժամանակ երկաթբետոնե ծածկը փլուզվել է դրա մասնակիցների վրա: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ միջադեպի արդյունքում տուժել է 25 մարդ՝ հիմնականում աշակերտներ: Այս մասին գրում է TASS-ը:
Նախնական տվյալներով՝ ծածկն ընկել է այն բանից հետո, երբ նրա հենասյուներից մեկին հարվածել է բեռնատարը: Հոսպիտալացվել են 16 դեռահասներ, որոնցից 3-ի վիճակը ծանր է:
Երաժշտական փառատոնին մասնակցելու համար հավաքվել էին մի քանի տասնյակ դպրոցների աշակերտներ:











































