ԱՄՆ-ը սիրիական ընդդիմության որևէ խմբավորման չի մատակարարել շարժական զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին շաբաթ օրը TASS-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ կապված այն վկայությունների հետ, որ սիրիական որոշ հակակառավարական խմբավորումներ դիմել են Վաշինգտոնին զենիթային հրթիռներ հատկացնելու խնդրանքով՝ կիրառելու համար Ռուսաստանի ռազմական ավիացիայի դեմ:
«Մենք չենք մատակարարել շարժական ԶՀՀ-ներ»,- վստահեցրել է Պենտագոնի աշխատակիցը:
Անպատասխան է մնացել, սակայն, այն հարցը, թե իսկապե՞ս ամերիկյան կառավարությունը ներկա պահին ուսումնասիրում է շարժական ԶՀՀ-ներ տրամադրելու՝ Դամասկոսի գործող իշխանությունների դեմ զինված պայքար մղող սիրիական խմբավորումների խնդրանքը:









































