ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հարավային Կարոլինա նահանգում հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված նահանգում մոլեգնած փոթորկի և ջրհեղեղի հետ: Այս մասին հայտնում է korrespondent.ru-ն:
Նախագահի կարգադրության համաձայն՝ Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությանը և ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և համագործակցել նահանգի իշխանությունների հետ՝ «մարդկանց կյանքը և ունեցվածքը փրկելու, նրանց անվտանգությունն ապահովելու և աղետի հասցրած վնասները նվազեցնելու կամ կանխելու» համար:








































