Apple ընկերությունը ձեռք է բերել բրիտանական VocallQ սթարթափը, որի ծրագիրը կօգնի կատարելագործել Siri ծառայությունը: Այս մասին հաղորդում է Finantial Times-ը:
Ձեռք բերված ընկերությունը զբաղվում է արհեստական ինտելեկտի մշակմամբ, որը դյուրացնում է մարդկանց և համակարգիչների հաղորդակցությունը:
Սթարթափը գործածում է իր մշակումները ստեղծելու համար ինքնուսույց համակարգիչներ` նման երկաթե մարդու օգնական Ջարվիսին: Այս տեխնոլոգիաներն Apple-ին կօգնեն կատարելագործել Siri ծառայությունը, ինչպես նաև նպաստել ավտոմեքենաների հավելվածի համար ընկերության հավակնությունների իրականացմանը:








































