«Բորուսիա»-ի դեմ խաղից հետո «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ հանդիպումը շատ հետաքրքիր ու դիտարժան ստացվեց:
«Մենք շատ բարդ մրցակից ունեինք: Եթե կարողանանք գոլ խփել պատասխան հանդիպմանը, ապա մեր հակառակորդը նույն խնդիրները կունենա, ինչ որ մենք:
«Բորուսիա»-ն մեծ աջակցություն ունի սեփական հարկի տակ, բայց մենք չենք վախենում Դորտմունդի թիմի երկրպագուներից: Խաղալու ենք հաղթանակի համար: Վստահ եմ, որ կիսաեզրափակիչ անցնելու հնարավորություն կունենանք»,- նշել է Պելեգրինին:








































