Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ առաջիկա մրցաշրջանում գլխավորելու է Միլանի «Ինտեր»-ը:
Պորտուգալացի մասնագետը հայտնել է այդ մասին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի շրջանակներում «Գալաթասարայ»-ի դեմ կայացած խաղի հետո:
«Մի հիանալի օր «Ինտեր» կվերադառնամ, եթե թելադրի սիրտս: Սակայն ես ցանկանում եմ Անգլիա տեղափոխվել: Ամեն դեպքում` կարող եմ ասել, որ առաջիկա մրցաշրջանում չեմ գլխավորելու «Ինտեր»-ը»,- հայտարարել է Մոուրինյոն:







































