Անցած ամսվա ընթացքում Հռոմի Պապը իր կյանքում առաջին անգամ այցելեց ԱՄՆ և կրկին ցույց տվեց, որ տիրապետում է առաջնորդի ուժեղ ունակությունների՝ հայտնում է hyser.com.ua-ը:
1. Միշտ հիշեք գլխավոր նպատակների մասին
Տարբեր հանրություններում ունեցած բազմաթիվ ելույթների ժամանակ Հռոմի Պապը միշտ կրկնում է նույն միտքը՝ բարեհոգի եղեք աղքատների և տուժվածների հանդեպ: ԱՄՆ Կոնգրեսին արվող ուղերձի ժամանակ ևս Պապը խորհուրդ տվեց ավելի համբերատար վերաբերմունք ցուցաբերել փախստականների հանդեպ:
2. Հետևեք ձեր վարքին և դրանով իսկ օրինակ ծառայեք
Ֆրանցիսկոսը մարդկանց և կյանքի հանդեպ իր հայացքներում ղեկավարվում է նրանով, որ ուզում է ուղղորդել ճիշտ վարքի և մտածողության: Մարդու համար ամենամեծ որակը՝ համեստությունն է: Առավելապես հեշտ է համեստ լինել, եթե դուք չեք անհանգստանում ձեր լիմուզինի համար:
3. Կրեք պատասխանատվություն
Հռոմի Պապը ինքն իր համար սուրճ է գնում ամեն առավոտ: Նա իջնում է առաջին հարկ, Casa Santa Marta-ի սրճարան և գնում է սուրճը՝ կոպեկը գցելով սուրճ եփող սարքի մեջ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նույնիսկ իր մանր արարքների համար պատասխանատվություն է կրում:








































