Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Վերաօծվեց Ճոճկան գյուղի եկեղեցին

Հայ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ ու հանդիսապետությամբ վերաօծվեց Ճոճկան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ձեռամբ սրբազան Հոր և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի` օծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, Խորանի ճակատը, Մկրտության Սուրբ ավազանը:
Եկեղեցին կառուցվել է 1886թ. գեներալ Միքայել Թարիելովիչ Լորիս-Մելիքովի մոր` Կատարինա Հովհաննիսյան-Լորիս-Մելիքյանի բարերարությամբ: Եկեղեցու Սուրբ Խաչը ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ օծվել էր այս տարվա սեպտեմբերի 21-ին:
Արարողության ավարտին Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքն ուղղեց եկեղեցու վերանորոգչական և կահավորման աշխատանքները հանձնառած ամերիկահայ բարերար Ջորջ Գաբրիել Օմարթյանին, գյուղապետ Սամվել Գիգոլյանին և ապա իր օրհնության ու շնորհավորանքի խոսքերը հղեց ժողովրդին. «Սիրելի բարեպաշտ ճոճկանցիներ, այսօր մեծ ուրախությամբ և հոգու բերկրանքով տոնախմբում ենք պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Ակամայից մենք` ներկաներս, նմանվում ենք այն իմաստուն կույսերին, որոնք պատրաստ էին դիմավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի` երկնային փեսայի գալստյանը: Անշուշտ, մենք ևս մեր հոգու փրկության համոզումով, աղոթքով ու զղջմամբ նույնպես վառել ենք մեր հոգու հավատի ճրագը և վերաօծված ու սրբացած այս եկեղեցում մեր աղոթքներով պատրաստ ենք դիմավորել մեր Տիրոջ այցին` Սուրբ հոգու ներգործմամբ: Ուստի, բացելով այս եկեղեցու դռները, դուք ևս բացեք ձեր հոգու և մտքի դռները, որպեսզի իր փրկարար զորությամբ մուտք գործի մեր Փրկիչը….»:
Ծիսակարգի ավարտին նորաօծ եկեղեցում պատարագ մատուցեց Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:
Եկեղեցու վերաօծմանը մասնակցեց Հաղպատավանքի վանահայր Տեր Ասպետ վարդապետ Բալյանը, ներկա էին համայնքի անդամներ, հյուրեր արտերկրից, բարերարը, մարզային իշխանության ներկայացուցիչներ:
Հիշարժան օրվա կապակցությամբ գեղարվեստական միջոցառում էին կազմակերպել գյուղի դպրոցականները, ովքեր հանդես եկան երգով, ասմունքով և պարով:
Հավարտ Սուրբ պատարագի` գյուղապետ Սամվել Գիգոլյանի կողմից բաժանվեց օրհնված մատաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում