Աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի մասնակցությամբ Երևանում առաջին անգամ անցկացվեց կիսամարաթոն, որի մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակում:
Առաջին կիսամարաթոնին մասնակցում էին ավելի քան 5000 վազորդներ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից:
Կիսամարաթոնի 5 կմ տարածության մեկնարկը տվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Ջորկաեֆը մասնակցեց իր երկու եղբայրների հետ: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցները ստացան հատուկ մեդալներ:








































