ԱՄՆ Պետդեպարտամենտը 5 միլիոն դոլար պարգևատրում է խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել Ջոզեֆ Կոնիին՝ Ուգանդայի գրոհայինների խմբավորումներից մեկի առաջնորդին: Այս մասին տեղեկացվում է Պետդեպարտամենտի Twitter-յան պաշտանական էջում:
Այս խմբավորման դեմ պայքարելու համար Աֆրիկյան միությունը Ուգանդա է ուղարկել 5 հազար զինծառայողների, որոնց օգնում են ամերիկացի 100 ռազմական խորհրդատուներ: Այնուհետև գործողությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն են տեղափոխվել, որտեղ վերջերս պետական հեղաշրջում էր տեղի ունեցել: Սակայն տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԿԱՀ-ում Կոնիին հետապնդելու գործողությունները դադարեցված են, քանի որ ԿԱՀ-ի իշխանությունները հրաժարվում են համագործակցել իրենց հետ:
Միջազգային քրեական դատարանը Կոնիի և մի շարք դաշտային հրամանատարների ձերբակալության թույլտվություն է տվել: Նրանք մեղադրվում են մարդկության դեմ և ռազմական հանցանքներ գործելու մեջ: Սակայն նրանց ձերբակալել դեռ չի հաջողվել:











































