Իտալիայի խորհրդարանի նախագահ Լաուրա Բոլդրինին ապրիլի 15-ին կհայտարարի երկրի նախագահ ընտրելու համար խորհրդարանի և երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչների համատեղ նիստի մասին:
Երկրի գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոյի լիազորությունների յոթամյա ժամկետը լրանում է մարտի 15-ին: Իտալիայի սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ խորհրդարանի նախագահը երկրի նախագահի լիազորությունները լրանալուց 30 օր առաջ պետք է համատեղ նիստ հրավիրի: Նապոլիտանոյի առաջարկությամբ այդ նիստը կհրավիրվի ապրիլի 18-ին, որպեսզի շրջանները հնարավորություն ունենան ժամանակին նշանակել իրենց պատվիրակներին:
Ավելացնենք, որ Իտալիայի սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն, նախագահի ընտրություններն անցկավում են գաղտնի քվեարկության միջոցով: Ընտրվելու համար հարկավոր է հավաքել քվեարկողների ձայների մեծամասնությունը՝ երկու երրորդը, իսկ երրորդ փուլից հետո բավական են բացարձակ մեծամասնության ձայները:








































